ՀՀ-ում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրից օգտվել է 3710 շահառու։
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերում։
Ծրագրի շահառուներին վաճառվել է․
1374.2 տոննա գարնանացան գարու սերմ,
514.3 տոննա կորնգանի սերմ,
262.3 տոննա վարսակի սերմ,
130.1 տոննա գարնանացան ցորենի սերմ,
70 տոննա ոլոռի սերմ,
2 տոննա առվույտի սերմ,
0.14 տոննա սիսեռի սերմ,
1.5 տոննա ոսպի սերմ։