2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընդլայնվում է Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի գազի ներքին ցանցը: Ոսկեվազ համայնքում կառուցվում է շուրջ 1.5 կմ երկարությամբ գազատար, արդյունքում՝ համայնքի ևս 30 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:
Ծրագրի արժեքը 16 մլն դրամ է, որի 50 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50 %-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: