Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունունում Հայաստանի հավաքականը նվաճել է հերթական մեդալը:
72 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանն այսօր կայացած 3-րդ տեղի համար գոտեմարտում հաղթել է շվեդ Պերսոնին՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
Մինչ այդ Հայաստանի համար այս մրցաշարում մեդալ էին նվաճել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը (արծաթ) և 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը (բրոնզ):
Նոյեմբերի 5-ից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճային ըմբիշները: