«Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Կալանավայրից տարածած հայտարարությունում Առուշանյանը նշել է, որ իրեն չի տեսնում օրենսդիրում, ցանկանում է ապրել ու արարել Գորիսում:
Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հոկտեմբերի վերջին հրաժարվեց մանդատից: Ցուցակում հաջորդը Առուշ Առուշանյանն էր:
Վերջինս կալանավորված է և մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելու, կազմակերպելու և օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար: