ԱՄՆ վարչակազմը կանցկացնի մի շարք փակ հանդիպումներ, որոնց ժամանակ կքննարկվի ներկա միջուկային քաղաքականության փոփոխության հարցը։ Մասնավորապես, պաշտոնյաները կքննարկեն ԱՄՆ կողմից առաջինը միջուկային զենք չկիրառելու սկզբունքին անցումը։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Խորհրդակցությունները, որոնք կսկսվեն նոյեմբերին, կլինեն նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ռազմավարության մասը՝ միջուկային զենքի վերաբերյալ նոր քաղաքականություն մշակելու հարցում։ Պետական պաշտոնյաները մտածում են վտանգի դեպքում առաջինը հրաժարվել միջուկային հարվածից։ Նրանց համոզմամբ՝ Վաշինգտոնը պետք է զսպման քաղաքականություն վարի:
Պենտագոնը, սակայն, հայտարարել է, որ աջակցում է ԱՄՆ կողմից միջուկային զենքն առաջինը չկիրառելու սկզբունքին։ Գերատեսչությունում վստահ են, որ ժամանակակից սպառնալիքները հաշվի առնելով՝ նման քաղաքականությունը չի կարող արդարացված համարվել։