ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը հայտնել է Դուբայից Քաբուլ օդային ճանապարհով առաքված օգնության առաջին խմբաքանակի մասին՝ տեղեկացնում է Interfax-ը:
«Առաջին ինքնաթիռը 33 տոննա օգնություն է բերել տեղահանվածների համար՝ նրանց պաշտպանելու ցրտից առաջիկա ձմռան ամիսներին»,- ասվում է կազմակերպության կայքում։
Սպասվում է, որ նոյեմբերի 4-ին և 7-ին նույն ճանապարհով Քաբուլ կհասցվի մարդասիրական օգնության ևս երկու խմբաքանակ։
Կազմակերպության տվյալներով՝ հակամարտության արդյունքում Աֆղանստանում մոտ 3,5 մլն մարդ ստիպված լքել է բնակավայրը։ Նրանցից շատերը հրատապ օգնության կարիք ունեն։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը նաև անհրաժեշտ իրերով է համալրել Ուզբեկստանի Թերմեզ քաղաքի պահեստները, որտեղից էլ օգնությունը ցամաքային ճանապարհներով կհասցվի Աֆղանստան։ Ավելի վաղ ՄԱԿ-ը 606 միլիոն դոլար էր խնդրել այս տարի աֆղանստանցիների կարիքների համար՝ հույս ունենալով օգնել 11 միլիոն մարդու։ Սակայն ծրագիրն առայժմ ֆինանսավորվել է միայն 50%-ով: