«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրել է թուրքական ընկերություններից մեկի կիտրոնի ներմուծումը Ռուսաստան՝ գրում է Interfax-ը: Պատճառն այն է, որ դրանցում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» պեստիցիդի (նյութ, որն օգտագործվում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի ոչնչացման համար) մնացորդային քանակ։
«Ռոսպոտրեբնադզորը» հավելել է, որ կիտրոնների ներկրումը դադարեցվում է նոյեմբերի 3-ից, և դա արվում է միայն անվտանգության նկատառումներից ելնելով:
Ավելի վաղ Մոսկվան հոկտեմբերի 29-ից դադարեցրել էր թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստան։
Ըստ տեղեկության` ՌԴ-ում այդ քայլին են դիմել վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխելու մտադրությամբ: Սակայն մի շարք ռուս և թուրք վերլուծաբաններ կարծում են, որ դա Մոսկվայի պատասխանն է Թուրքիային՝ Դոնբասում թուրքական հարվածային ԱԹՍ-ներ կիրառելու դիմաց: