Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատ և Մյասնիկյան համայնքներում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացման արարողությանը:
Երկրի ղեկավարն իր խոսքում մեկ անգամ ևս անդրադարձել է հայրենիքի զավակների անձնուրացությանը, կատարած սխրանքներին, նշել, որ Արցախյան երրորդ պատերազմին մասնակցած բոլոր քաջորդիների շնորհիվ Արցախը մնում է հայկական ու, չնայած բարդ մարտահրավերներին, շարունակում է ապրել:
Արցախի Հանրապետության նախագահին ուղեկցում էին Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: