ԱՄՆ-ում հանրապետական կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը տուգանվել է ընդհանուր առմամբ 48 հազար դոլարով՝ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում դիմակ կրելուց հրաժարվելու համար։ Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքական գործիչը տուգանվել է մոտ 20 անգամ կորոնավիրուսի դեմ միջոցառումներին չհետևելու պատճառով: Մայիսին նախնական նախազգուշացում ստանալուց հետո նրան պարտավորեցրել են 500 դոլար վճարել նիստերի ժամանակ դիմակ չկրելու համար։ Յուրաքանչյուր հաջորդ խախտման համար նա տուգանվել է 2,5 հազար դոլարով: Վճարումները պահվում են կոնգրեսականի աշխատավարձից։
Գրինը հայտնի է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործունեության խիստ քննադատությամբ: Հոկտեմբերի 23-ին նա առաջարկել է իմփիչմենթի ենթարկել նախագահ Բայդենին՝ իշխանության չարաշահման և որդուն՝ Հանթերին օգնելու նպատակով իշխանությունն օգտագործելու պատրաստակամության համար։ Հանրապետականը Սպիտակ տան ղեկավարին մեղադրել է նաև կոռուպցիայի և այլ ծանր հանցագործությունների հետ կապ ունենալու մեջ։