Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող տարածքին։ Այս մասին հայտնել է սիրիական SANA գործակալությունը։
Ինչպես նշել է սիրիական բանակի խոսնակը, լուսադեմին Իսրայելը «հրթիռային մի քանի հարված է հասցրել Դամասկոսի արվարձանում՝ Զաքիա շրջանում գտնվող թիրախին»։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումը պատճառել է «սահմանափակ նյութական վնաս»։
Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել մամուլում հայտնված հաղորդագրությունները իսրայելական օդուժի հարվածների մասին, բացատրելով. «Մենք չենք մեկնաբանում արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները»: