Շվեդիայում ABBA խմբի համերգի մեկնարկից 30 րոպե առաջ Uppsala Konsert & Kongres համերգասրահի ճեմասրահի յոթերորդ հարկից տղամարդ է ընկել երկու մարդու վրա՝ հայտնում է BBC News-ը։
«Յոթերորդ հարկից ընկնելով՝ 80-ն անց տղամարդը տեղում մահացել է, ևս մեկը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։ Տուժել է նաև մի կին, որի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։
Միջադեպի պատճառով ABBA խմբի լեգենդար երաժիշտներ Բյորն Ուլվեուսի և Բենի Անդերսենի մեծարման համերգի կազմակերպիչները հայտարարել են այն չեղարկելու մասին։
Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր է, թե ինքնասպանության փորձ։