Ընթանում է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Ներկայացվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ ՄԻՊ աշխատակազմին նախատեսված միջոցները և իրականացվելիք ծրագրերը:
ՄԻՊ աշխատակազմի կողմից նախատեսվում է 2022 թվականին իրականացնել 1 ծրագիր, որում ընդգրկված է 3 միջոցառում:
2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսավորումը կազմում է 542 միլիոն 700 հազար դրամ՝ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված 532 միլիոն 500 հազար դրամի դիմաց: Աճը կազմում է 1.92 տոկոս: