Այս տարվա հունվարի 29-ից հոկտեմբերի 28-ը ՀՀ արդարադատության նախարարի կամ պաշտոնակատարի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ է ներկայացվել 15 կարգապահական վարույթ: «Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է ԲԴԽ մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը:
15 կարգապահական վարույթից 2-ը կարճվել է, 4-ը՝ բավարարվել, իսկ 6-ը՝ մերժվել: Երեք կարգապահական վարույթ էլ դեռևս քննության փուլում է:
Ըստ այդմ՝ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ է ներկայացվել 4 կարգապահական վարույթ, որից մեկը բավարարվել է, իսկ երեքը՝ մերժվել:
Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովը ԲԴԽ է ներկայացրել 3 կարգապահական վարույթ, որից 2-ը կարճվել է, իսկ 1-ը՝ մերժվել:
Այս ընթացքում ԲԴԽ որոշմամբ դադարեցվել են 2 դատավորի լիազորություններ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան