ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը։
Նախարարությունը կիրականացնի 22 ծրագիր և 129 միջոցառում։ Նախագծով նախատեսված են 278 միլիարդ 590 միլիոն դրամի չափով ծախսեր։
2021 թվականին նախատեսված է եղել 211 միլիարդ 667 միլիոն դրամ։ Աճը 2021-ի նկատմամբ կազմում է 66 միլիարդ 922 միլիոն դրամ։
Էներգետիկա, ճանապարհներ, ոռոգման համակարգ, կապ՝ սրանք ծախսային ուղղություններն են։