Նոյեմբերի 2-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5553 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4223 մարդ, մահացել է 47 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 726941, որից 669822 ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10136:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 48901 թեստավորում, այդ թվում 36630-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12271-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 11.36% է, վերջին 14 օրվանը՝ 9.02%, վերջին 7 օրվանը՝ 9.06%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1.982.593 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3369 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6493 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1103 անձ: