Նախօրեի շրջայցն ավարտվեց Ստեփանավանում, որտեղ նոյեմբերի 14-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի Ֆեյսբուքի էջում:
«Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք քարոզարշավի ընթացքը, ամփոփեցինք օրերս տեղի ունեցած այցի արդյունքները»,- նշված է գրառման մեջ։