Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով այսօր վերսկսված նիստը հետաձգվել է։
Պատճառը Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է՝ Քոչարյանի հարազատներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Վերջին երկու օրը Ռոբերտ Քոչարյանը շփվել է նրա հետ:
Պաշտպանը տեղեկացրել է, որ Քոչարյանը կորոնավիրուսի ախտանշաններ ունի և թեստ է հանձնել, պատասխանը դեռ չի ստացվել:
Այսպիսով, դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվել է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան