Շաքարավազի շուկայում ուսումնասիրություն ենք իրականացնում։ Այս մասին այսօր ԱԺ միջանցքներում լրագրողների հետ զրույցում հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Գների դինամիկան ենք նայում։ Հայաստան 2-3 ամիս առաջ ներմուծվել է նաև էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել են, այնուհետև դրանից հետո բարձրացել։ Հիմա մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ երրորդ երկրներից ներմուծումը 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, որովհետև շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում՝ կապված քովիդի հետ։ Մյուս շուկան, որն ուսումնասիրելու ենք, կարագի շուկան է»,- ասաց Գեղամ Գևորգյանը։
Անդրադառնալով այլ ոլորտների ևս՝ Գևորգյանը նշեց, որ ուսումնասիրում են նաև բժշկական ծառայությունները, օնլայն գնումները։