Զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների մասնագիտական գիտելիքները ստուգելու նպատակով նոյեմբերի 1-2-ն անցկացվել են վարժանքներ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ուսուցանվել են ժամանակակից պատերազմական գործողությունների ժամանակ ՀՕՊ գործողությունները, մարտական փաստաթղթերի վարման կարգը։
Անձնակազմի պատրաստության մակարդակն ու արագ կողմնորոշվելու ունակությունները ստուգելու նպատակով անցկացվել են ստուգարքներ՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ: