Եղանակը դժվար է կառավարել, բայց կարելի է կառավարել ջրային ռեսուրսները: Անդրադառնալով չորային եղանակի պատճառով բերքի քիչ լինելու մասին մտահոգություններին՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Բնականաբար, հաշվի առնելով այն լուրջ խնդիրները, որոնք ունենք թե՛ գյուղատնտեսությունում, թե՛ կլիմայական փոփոխությունների տեսանկյունից, Կառավարությունն առաջիկա հինգ տարիներին նախաձեռնել է ջրային ոլորտի բարեփոխումներ իրականացնել, որոնց արդյունքում կտրուկ կավելանան ջրվող վարելահողերը, և կնվազի չորային եղանակին բերք կորցնելու ռիսկը»,- ասաց նախարարը: