Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոցի թիվ 11, Գյումրիի խճուղու թիվ 72 բազմաբնակարան շենքերի և հանրակացարանային շինության տանիքների վերանորոգման աշխատանքները։
Ծրագրի արժեքը 32 մլն 624 հազար դրամ է, գումարի 40 տոկոսը կհատկացնի պետությունը, 60 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում՝ 59 բնակարանների 220 բնակիչներ պաշտպանված կլինեն անձրևաջրերից և ձնհալից։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Շինարար» և «Կ.Ս.Վ Շին» ՍՊԸ-ների կողմից։