Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը նվաճել է բրոնզե մեդալ: 63 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա մրցել է մոլդովացի Կորնելիու Ռուսուի հետ և 9:0 հաշվով ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տոնել: Գոտեմարտը տևել է 54 վայրկյան:
97 կգ քաշային Ալբերտ Եղիկյանին հաղթած ըմբիշը հասել է եզրափակիչ, ինչը թույլ կտա հայ ըմբիշին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։ Վաղը նա սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Ֆինլանդիայի ներկայացուցչի հետ։ 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար:
Քիչ անց մրցագորգ դուրս կգա 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, որը եզրափակիչ գոտեմարտում կմրցի Իրանի ներակայացուցիչ Ամին Միրզազադեի հետ: