Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ մարզում կատարվել է 54 436 պատվաստում: Պատվաստվել է 35 917 քաղաքացի:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ մարզում, նշված օրվա դրությամբ, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր չեն գրանցվել: