Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Եվրոպայի չեմպիոնն առավելության է հասել իտալացի Ջանլուիջի Մալանգայի նկատմամբ:
Բաչկովից բացի՝ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որը նույնպես նվաճել է քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունք: