Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում է՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակչում հայ մարզիկը կամային հաղթանակ է տոնե Ուզբեկստանի ներկայացուցիչ Լալիզբեկ Մոլուջանովի նկատմամբ։
Առաջին ռաունդում զիջելով 5։0 հաշվով՝ երկրորդ ու երրորդ ռաունդերում Չալոյանն իսկական քամբեք է արե ու մրցակցից պոկել հաղթանակը։ Ի դեպ՝ գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։