Արագածոտնի մարզում կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումները շարունակվում են: Նոյեմբերի 1-ի դրությամբ մարզում պատվաստվել է 18 տարեկանից բարձր 27 181 քաղաքացի (բնակչության շուրջ 20%-ը):
«Սիրելի՛ բնակիչներ, մարզի բոլոր առողջապահական կազմակերպություններում կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումներն իրականացվում են անվճար հիմունքներով: Պատվաստվել կարող եք մարզի ձեր նախընտրած բուժհաստատությունում, ձեր նախըտրած պատվաստանյութով:
Նշենք, որ Արագածոտնի մարզպետարանի անձնակազմի և մարզի բուժաշխատողների ավելի քան 95 %-ը պատվաստված է (չեն պատվաստվել միայն հակացուցում ունեցող աշխատակիցները)»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում: