Այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն:
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։