Լոս Անջելեսում մեր վերջին պաշտոնական հանդիպումներից մեկը տեղի քաղաքապետարանում էր՝ քաղաքային խորհրդի մի խումբ անդամների հետ: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Մեր հայրենակից ու քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի ջանքերով ու նրա գործընկերների ակտիվ աջակցությամբ այս մեծագույն քաղաքի խորհուրդը բազմիցս տարբեր գործողություններով սատարել է Արցախի պայքարին:
Խորհրդի՝ հանդիպմանը ներկա բոլոր անդամները վերահաստատել են իրենց սատարումն արցախցիների իրավունքներին և Արցախի անկախության միջազգային ճանաչմանը:
Մտքեր ենք փոխանակել առկա հարաբերությունների խորացման ու գործնականացման շուրջ՝ հատկապես հետպատերազմյան կարիքների առաջնահերթությունները հաշվի առնելով»,- գրել է Բեգլարյանը: