Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամտային և ծախսային հատվածը:
Ըստ զեկուցողի՝ 2021-ի հունվար-հոկտեմբերին հարկային եկամուտների բացարձակ աճը 2020-ի նույն ժամանակի համեմատ կազմել է շուրջ 144 մլրդ, 12.7 տոկոսով ավելի հարկ է հավաքվել: Հայաստանում 2021-ի հունվար-հոկտեմբերին հավաքված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճել են 12.7 տոկոսով:
Անդրադառնալով գրանցված աշխատատեղերին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ հունվար-սեպտեմբերին հարկման բազա ունեցող անձանց թվաքանակը կազմում է 651141:
Նրա գնահատմամբ՝ սա պատմության մեջ բացարձակ ռեկորդ է, երբևէ այսքան ակտիվ եկամտային հարկ վճարող անձ չի եղել:
Անձի հաշվարկով միջին աշխատավարձը 223 հազար 137 է, ընդհանուր հարկման բազան կազմել է 145.294 մլրդ: