Օպերատիվ շտաբի հաշվառման և վերաբնակեցման խնդիրների կազմակերպման բաժնի կողմից դեպի Արցախի Հանրապետություն ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում 2021 թվականի հոկտեմբեր ամսում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 17 ընտանիք (65 մարդ), հայտնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից։
4 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է:
Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 159 ընտանիք (748 մարդ)։
Բաժնի կողմից շարունակվում է ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակի հաշվառման գործընթացը, նրանց թվաքանակը կազմում է 20433 մարդ կամ 5294 ընտանիք: Անճշտությունը՝ 5%: Հաշվառումը կատարվում է ամենամսյա պարբերականությամբ։