ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը հայտարարել է Global Thunder 22 ամենամյա զորավարժությունների մեկնարկի մասին, փոխանցում է ТАСС-ը:
«Շեշտը դրվում է միջուկային ուժերի պատրաստականության ստուգման վրա: Զորավարժությունների նպատակն է գնահատել միջուկային ուժերի պատրաստվածության հետագա բարձրացման և ռազմավարական զսպման հնարավորությունները»,- ասված է հրամանատարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժությունները նախատեսում են գլոբալ գործողությունների անցկացում՝ համակարգելով դրանք այլ հրամանատարությունների, ծառայությունների և ԱՄՆ կառավարության համապատասխան գերատեսչությունների հետ՝ զսպելու, հայտնաբերելու և, անհրաժեշտության դեպքում, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վրա ռազմավարական գրոհները հետ մղելու նպատակով: