Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն այժմ կալանքի տակ է, խոստացել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հասնել իր ազատ արձակումից առավելագույնը 10 օր հետո: Նախկին նախագահի նամակը լրագրողների ներկայությամբ ընթերցել է նրա փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին բանտում պաշտպանյալի հետ հանդիպումից հետո, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
Նամակում Սաակաշվիլին նշել է, որ այժմ անհրաժեշտ է հասարակական լայն միասնություն, իսկ հաղթանակի բանալին բազմամարդ պայքարն է:
Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ ընդդիմության շարքերում քիչ չեն փողոցային պայքարի պատրաստ փորձառու առաջնորդները, որոնց թվում է «Միասնական ազգային շարժման» ղեկավար Նիկա Մելիան: