Ամերիկացիների մոտ 40%-ը բացասաբար է վերաբերվում Facebook ընկերության վերանվանմանը Meta-ի, և միայն 25%-ն է հավանություն տալիս ընկերության նոր անվանմանը: Այդ մասին վկայում են Morning Consult ընկերության անցկացրած հարցման արդյունքները, փոխանցում է РИА Новости-ն:
Հարցման համաձայն՝ ամերիկացիների 68%-ը շահագրգռված չէ վիրտուալ և լրացված իրականության Meta նախագծի օգտագործմամբ: Մետատվյալների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում հիմնականում տղամարդիկ և երիտասարդությունը, ինչպես նաև քաղաքային շրջանների բնակիչները:
Բացի այդ, հարցվածների 51%-ը Facebook-ի անվանափոխումը դիտարկում է որպես ԶԼՄ-ներում բացասական արձագանքներից պաշտպանվելու փորձ:
Հարցման արդյունքները պարզել են, որ ամերիկացիների 54%-ը բացասաբար է վերաբերվում Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին, և միայն 22%-ն է աջակցում նրան: