Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի կեսերին Երևանում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ հանդիպմանը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
Միշուստինը նշել է, որ Ղազախստանի վարչապետի հետ, ի թիվս այլ հարցերի՝ պատրաստվում է քննարկել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքը, որը կանցկացվի Ղազախստանի նախագահությամբ:
Ավելի վաղ ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան հայտնել էր, որ նիստն անցկացվելու է նոյեմբերի 18-19-ը: