Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ հիվանդանոցի մոտակայքում, պայթյուն է որոտացել, հայտնում է РИА Новости-ն:
«Մահապարտ ահաբեկչի հարձակումը տեղի է ունեցել 400 տեղանոց հիվանդանոցում, որը գտնվում է հանրային առողջապահության նախարարության հարևանությամբ»,- հայտնել է ականատեսը։ Նա հավելել է, որ պայթյունից հետո հնչել են կրակոցներ։
Տեղական հեռուստաալիքները հայտնել են, որ դրան հաջորդել է ևս մեկ պայթյուն։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակումն իրականացրել է «Իսլամական պետության» մահապարտը: