Փայլասարում ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։
«Նախորդ օրը սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ և պատասխանել հարցերին․ այնտեղ ոչ մի փոփոխություն չունենք»,- ասաց Հակոբյանը։
Լրագրողները Հակոբյանին հարցրին՝ արդյոք անվտա՞նգ է Սյունիքի ճանապարհը։
«Այո՛, անվտանգ է, անցած օրն եմ ես եկել, շատ անվտանգ է»,- հավելեց Արամ Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել էր, որ Փայլասարի հատվածում որևէ դիրքային փոփոխություն չի եղել: