Նոյեմբերի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2141 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 5081 մարդ, մահացել է 44 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 721 388, ապաքինվել է 665 599 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10089:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19886 թեստավորում, որոնցից 12 025-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7861-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 10.77% է, վերջին 14 օրվանը՝ 8.94%, վերջին 7 օրվանը՝ 8.83%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 978 857 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1402 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6575 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1091 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: