Գյումրիի նորընտիր ավագանին այսօր գումարել է առաջին նիստը, որի ընթացքում 24 կողմ, 8 դեմ ձայնով քաղաքապետ է ընտրվել «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը:
Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում մանդատ ստացած 5 ուժից Սամսոնյանի օգտին կողմ են քվեարկել «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները:
«Զարթոնք», ՀՀԿ, «Ապրելու երկիր» խմբակցությունները դեմ են քվեարկել:
«Բալասանյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագրի» միջև ավելի վաղ ստորագրված գործակցության հուշագրով Գյումրիի 2 փոխքաղաքապետներն առաջադրվելու են «Քաղաքացիական պայմանագրից»:
Նորընտիր քաղաքապետն այսօր հայտարարել է, որ միավորել են ուժերը՝ ի նպաստ քաղաքի արագ որոշումներ կայացնելու համար: Նաև նշել է՝ որոշումը կայացվել է ընտրություններից հետո, երբ պարզ են դարձել արդյունքները:
Վարդգես Սամսոնյանն այսօր ներկայացրել է այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն առաջիկայում: