2021 թվականի նոյեմբերի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերին: Այդ մասին ասված է ՍԴ-ի Ֆեյսբուքի էջում:
Ծրագիրն իրականացվում է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Արման Դիլանյանը կարևորել է IRZ-ի կողմից իրականացվող ծրագիրը և հույս է հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի դատական համակարգի անկախության, արդյունավետության, բարեվարքության, հաշվետվողականության և թափանցիկության հետագա բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել գործընկերության և հետագա համագործակցության շուրջ: