Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում, իսկ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Սամվելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից: