Մոտ 1500 քաղաքացի է մասնակցել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթի» 2-րդ մարզաձևի՝ սիրողական կրոսավազքի մրցաշարին. նպատակը հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումն է, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի խրախուսումը:
Առաջիկայում կանցկացվեն նաև սեղանի թենիսի և լողի մրցաշարեր։