Կոտայքի մարզում վերջին 1 շաբաթվա ընթացքում պատվաստման ցուցանիշը կազմում է շուրջ 11.523, որից միայն առաջին դեղաչափ՝ 8051։ Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Ոչ աշխատանքային՝ շաբաթ և կիրակի օրերին մարզում իրականացվել է թվով 760 պատվաստում, որից 456-ն առաջին դեղաչափ:
ԲՄԿ-երում իրականացված արտագնա պատվաստումների թիվը կազմում է 401 (1-ին դեղաչափ): Ընդհանուր՝ ազգաբնակչության պատվաստումների թիվը 62,845 է։