Հոկտեմբերի 31-ին ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։
Իրանում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք՝ ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ա.Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար։
Իր հերթին, դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ։