Նոյեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 1071 նոր դեպք, իրականացվել է 12 835 թեստավորում:
Առողջացել է 1641 պացիենտ, եղել է մահվան 51 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 397 դեպք, որոնցից 270 741-ը` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 978 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1299 է:
Ընդհանուր կատարվել է 2 110 256 թեստավորում: