Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա հաղթել է հունգարացի ըմբիշին:
Այսօր պայքարի դուրս եկած մեր ըմբիշներից 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: Ցավոք, Աշոտ Մխիթարյանը, Սամվել Գրիգորյանը և Գևորգ Թադևոսյաը լքեցին պայքարը:
Նոյեմբերի 2-ին պայքարի դուրս կգան 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային հունահռոմեականները: