ԱՄՆ-ում կրակոցների շարք է գրանցվել Հելոուինի երեկույթների ժամանակ, կան զոհեր՝ հայտնում է The Sun-ը։
Այս տարի էլ ԱՄՆ-ում Հելոուինի տոնն արյունոտ ավարտ ունեցավ: Հոկտեմբերի 29-ի ուրբաթ երեկոյից մինչև հոկտեմբերի 31-ի կիրակի առավոտ վեց զանգվածային կրակոց է գրանցվել. երկուսը՝ Տեխասում, երկուսը՝ Կալիֆոռնիայում, մեկը՝ Իլինոյսում, ևս մեկը՝ Նյու Մեքսիկոյում: Զոհվել է վեց մարդ, ևս 33-ը վիրավորվել է։ Փորձագետները ստեղծված իրավիճակն անվանել են ԱՄՆ-ում սպանությունների աննախադեպ աճ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսում բնակչուհին հարկադրված է եղել ազատվել Հելոուինի տոնի առթիվ տան բակի արտասովոր ձևավորումից։ Միայնակ մայրը որոշել էր անակնկալ մատուցել իր երեխային և պարկում տղամարդու կեղծ դիակ է պատրաստել ու կախել ծառից: Սակայն դա վախեցրել էր հարևաններին և տոնի նախապատրաստությունն ավարտվել էր ոստիկանությունում բացատրություն տալով: