Գյումրու բժշկական կենտրոնում այսուհետ ամեն օր կիրականացվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումներ։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքի էջից:
«Պատվաստումներն իրականացվելու են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի ու Շիրակի մարզի պոլիկլինիկական ծառայության հետ համագործակցության արդյունքում։
Հորդորում ենք` օր առաջ պատվաստվել և կտրել վարակի տարածման շղթան»,- հայտնում են ԲԿ-ից: