Ավարտին են մոտենում Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկ քաղաքի տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները։
Ինչպես հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, շուտով այս կենտրոնը ևս մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի քաղաքացիներին։
Կառույցի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ՝ սոցիալական պաշտպանության ոլորտի համալիր բարեփոխումների շրջանակում։