Մարդու իրավունքների պաշտպանի և «Ճշմարտության և արդարության կենտրոն» (CFTJ, https://cftjustice.org/) կազմակերպության միջև ձևավորված համագործակցության շրջանակներում հանդիպել եմ փաստահավաք առաքելություն իրականացնող խմբի անդամներին՝ ԱրՊՀ իրավաբանական բաժնի ուսանողներին, որոնք այս օրերին շատ կարևոր գործ են իրականացնում՝ հավաքագրելով ապացույցներ և փաստագրելով Ադրբեջանի հանցագործությունները։ Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում:
«CFTJ-ն հիմնադրվել է 2020 թ. Արցախյան պատերազմից հետո՝ պատերազմական հանցագործությունների հետևանքով տուժած անձանց ցուցմունքները պահպանելու համար: Կենտրոնը միջազգային իրավական չափանիշներին համապատասխան կրթում և վերապատրաստում է թիմեր Արցախում և Հայաստանում՝ ապացույցների վրա հիմնված հարցազրույցներ իրականացնելու նպատակով: CFTJ-ի առաքելությունն է ստեղծել մարդկության դեմ հանցագործությունների կենդանի հուշարձան»,- ասված է գրառման մեջ: