ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Armenian National Music կազմակերպությունն իրականացնում է ANM (Armenian National Music) Artists նախագիծը։
Նախագիծն օնլայն համերգաշար է, որում ներգրավված են Armenian National Music-ի ժանրային կատեգորիաներին համապատասխանող հայ լավագույն երաժիշտ-կատարողները։ Ծրագիրը ներառում է հայկական ժողովրդական, համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներ։ Համերգները պրոֆեսիոնալ տեխնիկայով ձայնագրվել և նկարահանվել են ANM-ի կողմից։
Նախագծին մասնակցել են Հայաստանում և արտերկրում հայտնի երաժիշտներ, որոնց թվում են Լիանա Ալեքսանյանը (սոպրանո), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Հայկ Մելիքյանը (դաշնամուր), Ռուզան Մանթաշյանը (սոպրանո), Գուրգեն Բավեյանը (բարիտոն), Դիանա Ադամյանը (ջութակ), Հռիփսիմե Աղաքարյանը (դաշնամուր), «Ծիրանի» անսամբլը, Դավիթ Բալասանյանը (կոմպոզիտոր, դաշնակահար), Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը (սոպրանո), «Ալեակ» ֆոլկ տրիոն, «Նաիրյան» անսամբլը, Վահագն Հայրապետյան տրիոն, Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լավագույն ուսանողները և այլք։
Նախագծի շրջանակում երկու նոր ստեղծագործություն է պատվիրվել ժամանակակից կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանին (ֆլեյտայի, կլարնետի և դաշնամուրի համար) և Աշոտ Զոհրաբյանին (ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար), որոնք կկատարվեն ու կձայնագրվեն «Ասոնանս» անսամբլի կողմից 2022-2023 թվականի համերգաշրջանում։
Համերգների առցանց ցուցադրությունները կիրականացվեն դեկտեմբերի երկրորդ կեսին։